Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի լրացուցիչ օգնությունն Ուկրաինային մարտի դաշտ կհասնի առաջիկա օրերին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիև կատարած այցի ընթացքում,փոխանցում է  ՌԻԱ Նովոստին։

«Արևմուտքը հասկանում է, որ չի կարող ժամանակ կորցնել Ուկրաինայում, առաջիկա օրերին մարտադաշտ կհասցնի ավելի շատ ավելի շատ ռազմական օգնություն, քան հիմա»,- հայտարարել է Բլինկենը Կիևում պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառման հեռարձակումը վարել է Պետական դեպարտամենտը։

Նա հավելել է, որ Կիևին նոր օգնություն է ուղարկել այն բանից հետո, երբ Կոնգրեսը հավանություն է տվել Սպիտակ տան խնդրանքին։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել