Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ էր արեց այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել։

«Ազգային ճակատը» հրապարակել է այն ուղղությունները, որտեղից քաղաքացիների երթը պետք է շարժվի դեպի Օպերայի հրապարակ։

«Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում,որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

-Սարյանի անվան այգի

-Կոնսերվատորիայի դիմացի այգի

-Սուրբ Աննա եկեղեցու բակ

-Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,-ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել