Tert.am-ը գրում է․

Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, այս որոշումն ընդունված է, հաստատել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

Նա հավելել է, որ որոշ սահմանապահներ կմնան, նրանք կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի ու Իրանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել