Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ։

Ավելի վաղ նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին պատվիրակությունը ՀՀ-ում էր, որտեղ նրան հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել էին ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Յան Բորգն ընդգծել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել