Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել Մոսկվայի հարաբերությունները հետխորհրդային տարածքի երկրների հետ:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ մենք կխոսենք մի թեմայի շուրջ, որը մեզ համար միշտ առաջնային է արտաքին ոլորտում.դա մեր մերձավոր հարեւանների, հետխորհրդային տարածքում ձեւավորված անկախ պետությունների հետ հարաբերությունների կառուցումն է», - նշել է պետության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել