ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության արդեն նախկին նախարար Սերգեյ Շոյգուին նշանակել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ  ՌԴ Անվտանգության խորհրդի կայքը թարմացվել է և քարտուղարի պաշտոնում այժմ նշված է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ էր կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել էր Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել