Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման ձևավորման ընթացակարգի վերաբերյալ:

Վճիռների և որոշումների կատարման հետ կապված նշվել է, որ իրականացվել են ՄԻԵԴ վճիռների/որոշումների կատարմանն ուղղված ընդհանուր և անհատական միջոցառումներ, արձանագրված խնդիրների լուծման նպատակով համագործակցություն է ծավալվել ներպետական շահագրգիռ մարմինների հետ, տեղեկատվություն է  ներկայացվել ԵԽ Նախարարների կոմիտե, իրականացվել է ՄԻԵԴ վճիռների/որոշումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր:

Վարչապետին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է ՄԻԵԴ նախադեպային իրավունքի առաջին տեղեկագիրը, որն ընդգրկում է ՄԻԵԴ 2018-2020 թվականների կարևորագույն գործերի համառոտագրերը։ Տպագրվել է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի թվով երկրորդ տեղեկագիրը։ Զեկույցի համաձայն, ընթացքում են երրորդ ձեռնարկի շուրջ հետազոտական և պատրաստման աշխատանքները, որը նվիրված է լինելու ներպետական մակարդակում ՄԻԵԴ վճռի կամ որոշման հիման վրա վերաբացումներին և դրանց գործնական առանձնահատկություններին:

Օրենսդրության կատարելագործման և միջազգային համագործակցության շրջանակում գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել թվով 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակվել են թվով 4 իրավական ակտերի նախագծեր, որոնք սահմանված ընթացակարգով ընդունվել են, կազմակերպվել և իրականացվել են թվով 5 դասընթացներ (ԵԽ, ԵՄ, ՄԱԿ):

Հաշվետվության առանձին կետերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել գրասենյակի կատարած աշխատանքի և հետագա անելիքների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները: Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Բոլոր իրավասու մարմինները մասնակցում են, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, և հատ առ հատ քննարկում ենք պատճառների վերացման սցենարները դատավարության ժամկետների մասով, վերջին նիստի արդյունքում մեծ արձանագրություն է կազմվել  պատճառների վերացման անելիքների մասով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել