Tert.am-ը գրում է․

Իմփիչմենթի գործընթացի, երկրում տեղի ունեցող հանրահավաքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Պարոն Աղազարյան, ընդդիմությունը իմփիչմենթի գործընթաց է սկսել, ի՞նչ կարծիք ունեք շանսեր կա՞ն։

-Դա անիմաստ ժամանակի վատնում է, որովհետև իմփիչմենթ անելու համար նույնիսկ ստորագրությունները չի բավարարում, որ հարցը մտնի օրակարգ։ Հարցը օրակարգ մտնելու համար ամենաքիչը մեր խմբակցությունից 19 պատգամավոր պետք է միանա այդ նախաձեռնությանը, իսկ դա անհնար է։

-Բացառո՞ւմ եք, որ կգտնվեն այդպիսի պատգամավորներ։

-Մեկ հոգի էլ չի միանա այդ նախաձեռնությանը։ Մենք գտնում ենք, որ վարչապետին ընտրել ենք և իր հետ միասին պետք է հաշվետու ժամանակահատվածում իրականացնենք մեզ վրա վերցրած պարտավորությունները կամ թերացումները։

-Ընդունո՞ւմ եք, որ այս պահին բավականին մեծ դժգոհություն կա վարչապետի ու ձեր թիմի նկատմամբ, 2018 թվին էլ կար համոզմունք իշխող ուժի մոտ, որ անփոխարինելի են։

-Իմ կարծիքը սուբյեկտիվ է, կարող եմ սխալվել, բայց տարբերությունը կայանում է նրանում, որ 2018 թվականին ոչ թե մեր մեր թիմը հեղափոխություն արեց, այլ մենք ընդամենը որոշակի կազմակերպչական գործընթաց արեցինք, հեղափոխությունը ժողովուրդն արեց։ Այն ժամանակվա հենքը ուրիշ էր, հիմա ուրիշ է, բայց էլի եմ ասում՝ իմ կարծիքը համարեք սուբյեկտիվ։

Իհարկե, մեր թիմի հանդեպ դժգոհություն կա, մեկը դժգոհում է, որ մենք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չպահեցինք բանտում, մեկը դժգոհում է, որ թալանածները չենք կարողանում հետ բերել, պետք է ասեմ, որ այստեղ գործընթացները բավականին առաջ են գնացել, մեկը դժգոհում  է, որ իրեն պաշտոն չտվեցինք, տարբեր դժգոհություններ կան։ Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական կեցվածքը մեր դեմ հիմնավորում են իրենց արժեհամակարգին ու սկզբունքներին համաձայն, այդ մասսան է ուժեղ և որոշիչ մասսա, որոնց կարծիքի հետ կարող է պատահել ես համաձայն չլինեմ, բայց հարգեմ։

-Պարոն Աղազարյան, փողոցի ճնշումը իշխանափոխության կբերի՞։

-Եթե հարյուր հազարների մասին է խոսքը, ապա դա էական ազդեցություն կունենա, եթե խոսքը գնում է տաս, քսան, երեսուն հազարի մասին, ապա այդտեղ մի տարբերակ կա միայն, որ իքս պահի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ հավաքված մարդիկ կազմակերպեն, իրավիճակ ստեղծեն, որ այդ իրավիճակում 200-300 հոգի գլխակերներ 10-15 հոգի կառավարությունից, պատգամավորներից ֆիզիկապեա ոչնչացնեն և հետո մնացածն իր հունով կգնա, իրենց պատկերացումներով։ Այլ կերպ չէ, որովհետև իրենք պատրաստ չեն ընտրություններով գան իշխանության, որովհետև գիտեն ընտրություններով չեն գա իշխանության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել