Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց մտնել ԳԱԱ գլխավոր շենք: Հիշեցնեմ, առավոտյան նա չէր կարողացել մտնել շենք, քանի որ դռները փակ էին: Սրբազանն առանց լրագրողների մի քանի րոպեով մտավ շենք: Դուրս գալով հայտնեց, որ տեսել է փոխտնօրենին և մի քանի աշխատակցի: Ապա դիմելով հավաքվածներին հարցրեց. «Չեք մարում, չէ՞»:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ վաղն այցելելու է արվեստի ինստիտուտ: Իսկ այսօր` ժամը 19-ին քաղաքացիների հետ կհանդիպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ:

Բագրատ Սրբազանը հետաքրքրվել է նաև, թե ինչ վիճակում է 24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանը: Ճշտել է, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնեմ, Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորներն ուժ կիրառելով բերման էին ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ վատացել էր լրագրողի ինքնազգացողությունը: Նա գիտակցությունը կորցրել էր և տեղափոխվել հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել