Tert.am-ը գրում է.

Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին, եթե Ռուսաստանը «չափն անցնի» Ուկրաինայի հակամարտությունում:

Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եթե ինչ-որ պահի ռուսները շատ հեռուն գնան, մենք՝ բոլոր եվրոպացիներս, պետք է պատրաստ լինենք գործել նրանց զսպելու համար», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով սոցցանցերի օգտատերերի հարցերին:

Մակրոնը հույս է հայտնել, որ Ֆրանսիան ստիպված չի լինի ռազմական գործողություններ սկսել։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պետություն է, բայց եթե Եվրոպան խաղաղություն է ուզում, ապա պետք է պաշտպանել այն։

«Դրա համար մենք պետք է զինվենք, և դրա համար պետք է զսպող և համոզիչ գործոն լինենք մեր հակառակորդների համար՝ ասելով նրանց՝ եթե դուք չափն անցնում եք ու սպառնում իմ շահերին ու անվտանգությանը, ապա ես չեմ բացառում միջամտությունը»,- նշել է Մակրոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել