Tert.am-ը գրում է.

Միայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա կհաջողվի պահպանել ԵԱՏՄ արդյունավետությունը։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված  նիստի ժամանակ։

«Պետք է կենտրոնացնել ջանքերը ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու վրա։ Համագործակցությունը պետք է նպաստի միավորման երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»։

Փաշինյանը նաև հավելել է, որ հայկական կողմը ըմբռնումով է մոտենում ժամկետների հնարավոր հետաձգմանը, սակայն գտնում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում:

«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ հետագա կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէնե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել