Հայտարարելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ով ինչ մղումից ելնելով է Տավուշում բողոքում՝ թրաշ պահած Աղազարյան Հովիկը հայտարարել է, թե պետությունը պետք է շատ կոշտ ուժ կիրառի. Կարապի պարի երաժշտության ներքո չէ, որ բերման են ենթարկելու: «Մեզ էլ են բերման ենթարկել, մեզ էլ են դուբինկայով խփել մեր գլխին, բամբակի շշերին չենք մեռել: Ոստիկաններն իրանց աշխատանքն են կատարում»,-ասել է ՔՊ-ականը:

Ինչպես հայտնի է, նախատեսվում է ստեղծել ոստիկանական գվարդիա: Այդ գվարդիան ցուցարարների, ժողովրդի, Նիկոլի հայացքները չկիսողների ձայնը լռեցնելու համա՞ր է մոգոնվում: Թվում է՝ Հայաստանում ուժայինների թվակազմի պակաս առանձնապես չի զգացվում: Գուցե այդ հիմա չի զգացվում, իսկ վաղը, երբ Տավուշից հետո հասնի Երևանի հերթը, կարող է զգացվել: Կարևորը, որ Հովիկը տալիս է «դաբրո»՝ մարդկանց կոտորելու, իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է դառնում ու մեկ էլ թերևս փողի, իսկ փողն այս պարագայում չի կարող խնդիր լինել, քանզի վատնվելու է հանուն թուրքերի:

Ակնհայտ է, որ ՔՊ-ականները վրեժ են լուծում ժողովրդից ու նաև «նախկիններից»՝ մարդկանց ծեծուջարդի ենթարկելով ու այդպես հողերը հանձնելով: Ուղղակի հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՔՊ-ական իշխանությունների կողմից գործադրվող բռնությունը որոշ օտարերկրյա դեսպանատներ համառորեն չեն նկատում, իսկ այն ժամանակ, երբ հայաստանյան իշխանությունները փորձում են սրանց ձեռքից փրկել երկիրը, ոմանք կոկորդ էին պատռում ու ամբաստանում՝ սպառնալով միջազգային հարթակներում դելիգիտիմացնել իշխանությանը:

Հայաստանում կատարվողի համար թիվ մեկ պատախանտուներց մեկն էլ որոշ օտարերկրյա դեսպանտներ են, որոնք հողին են հավասարեցրել իրենց կառավարությունների համբավը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել