Ռուս զինվորականները մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպն հետևանք է եղել Նիգերիայի խունտայի՝ ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելու որոշման։ Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:

«Դուք հարց տվեցիք Նիգերի և մեզ հետ նույն տարածքում ռուսների առկայության մասին... Ռուսները գտնվում են առանձին մասնաշենքում: Նրանք մուտք չունեն ամերիկյան ուժերին կամ մեր սարքավորումներին», - ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

Ն աընդգծել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է Նիգերում ամերիկյան բազայի հետ կապված իրավիճակը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել