Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել «զադնի դնել», թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի, երեկ ՔՊ-ում չունեին այս հարցի պատասխանը։ Սակայն նշենք, որ ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել: Եւ այդ պաշտոններում ամեն անգամ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` ՔՊ-ի անմիջական մասնակցությամբ: Ուրբաթ օրը իշխող ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ էլ նա չի կարողացել հիմնավոր բացատրություններ տալ՝ ի՞նչն իրեն չի գոհացնում, որ անընդհատ պաշտոնի փնտրտուքների մեջ է։ ՔՊ-ում Դավիթ Խաչատուրյանին հստակ աջակցություն չեն հայտնել, ասել են, որ հարցի քննարկումից եւ իր պատասխաններից հետո որոշում կկայացնեն։ Գուցե այդ սառը վերաբերմունքն է եղել երեկվա բացակայության պատճառը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել