Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարահի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել, մասմաբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/03/12/1257521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել