keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ռեյթինգային նոր համակարգ

Սիրելի ընթերցողներ,

BlogNews-ը մեկնարկել է կայքի հեղինակների ռեյթինգավորման նոր համակարգ, որի նպատակը ձեզ համար BlogNews-ից օգտվելն ավելի հեշտ ու հաճելի դարձնելն է։ Այսուհետ, բացելով ցանկացած նյութ, դուք անմիջապես պատկերացում կկազմեք, թե ինչպիսի հեղինակի հետ գործ ունեք, և ինչ ռեյթինգ ունի նա BlogNews-ում։ Ռեյթինգավորումն իրականացվելու է մի քանի ցուցիչով, և հեղինակներին համապատասխանաբար տրվելու են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ, ինչպես նաև դափնիներ։

Ոսկե մեդալ տրվում է BlogNews-ի այն հեղինակներին, որոնց նյութերը խմբագրության կողմից ճանաչվել են ամենաորակյալը։

Արծաթե մեդալ տրվում է BlogNews-ի այն հեղինակներին, որոնց նյութերի դիտումների հանրագումարը գերազանցել է 200,000-ը։

Բրոնզե մեդալ տրվում է BlogNews-ի այն հեղինակներին, որոնց առնվազն 3 նյութը գերազանցել է 10.000 դիտումի շեմը։

Մեկ մեծ դափնեպսակ տրվում է BlogNews-ի այն հեղինակներին, որոնք կայքում ունեն հրապարակված 500 նյութ և ավելի։

Երկու միջին չափի դափնեպսակ տրվում է BlogNews-ի այն հեղինակներին, որոնք BlogNews-ում ունեն հրապարակված 200 նյութ և ավելի։

Երեք փոքր դափնեպսակ տրվում է BlogNews-ի այն հեղինակներին, որոնք BlogNews-ում ունեն հրապարակված 100 նյութ և ավելի։

Թարմացվել է՝