Երևանցիները գրքերը սիրում են աշխարհի ամենամաքուր սիրով


09:57 , 31 հոկտեմբեր, 2013

Մետրոյում ամեն օր փնտրում եմ գիրք կարդացող մարդ, մի քանի հոգի մի քանի ամսվա մեջ արդեն տեսել եմ։ Բայց դա չի նշանակում, որ մենք գիրք չենք սիրում, ոչ, հո քանակո՞վ չի:
Երեւանցիք գրքերը սիրում են աշխարհի ամենամաքուր, պլատոնիկ, անշահախնդիր կերպով, այդ սերը ապացույց չի պահանջում, կարդալն էլ դառնում է գռեհիկ մի մարմնային գործողություն, ամենինչ փչացնում ա։
Իհարկե, սովետի ժամանակ տգեղ բաներ անում էին, օրինակ արհեստական մոդա էին գցել, որ մարդիկ ստիպված գնան ու առաջին անհրաժեշտության խռուստալի վազաներից մնացած փողը ծախսեն իրա գնից 10 անգամ թանկ ծանոթի միջողոցով նախկին կարագի տուփերից սարքած թղթի վրա տպված գրքեր առնեն, տանը շարեն՝ Ֆեյխտվանգեր, Մոեմ, եսիմէլինչ։ Բայց իհարկե, մենք մեզ մեկ ա չէինք դավաճանում, դրանք էլ չէինք կարդում։