Արմենիա հեռուստաընկերությունը անցնում է բոլոր սահմանները


18:30 , 30 հոկտեմբեր, 2013

Ինքս սիրում եմ ժամանցային հեռուստածրագրեր և հաճույքով դիտում եմ, իհարկե եթե դրանք բանականության սահմաններում են, սակայն այն ինչ տեղի ունեցավ այսօր ինձ հետ ուղղակի աննկարագրելի էր: Այսօր դարձել եմ «Բլեֆ» կոչվող ստոր հաղորդման զոհը: Հաղորդման սյուժե, որն ամբողջովին անթույլատրելի էր, անբարոյական ու սահմռկեցուցիչ: Միայն կարող եմ ասել, որ ըստ սյուժեի ակամա մասնակիցը դառնում է չկանխամտածված սպանություն կատարող: Պատկերացնու՟մ եք իմ վիճակը: Հաղորդումից հետո զանգեցի հեռուստաընկերություն բողոքելու և խորհուրդ ստացա չնայել հաղորդումը, եթե այն ինձ դուր չի գալիս: Անբարոյականություն է հանուն լսարան ապահովելու համար խաղալ մարդկանց հոգեկան վիճակի հետ և սթրեսի հասցնել նրանց: