Կարող է՞ Երևանի քաղաքապետին էլ հանեն գործից. Ն. Փաշինյան


02:48 , 30 հոկտեմբեր, 2013

Hartak.am-ը գրում է.

Ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայանում ՀՀ Ազգային ժողով՝ բյուջեի քննարկումներին՝ ոչ կատարողականի, ոչ էլ նախագծի հաստատման: Այս հարցն այսօր ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հետաքրքրեց  պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Մի մարզպետ էլ կար, չէր գալիս ոչ բյուջեին, ոչ կատարողականին, գործից հանեցին: Վատ նշան է, կարող է՞ Երևանի քաղաքապետին էլ հանեն գործից…»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Երևանի բյուջեն ներկայացնող փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանեց, որ լիազորված է ներկայացնել Երևանի բյուջեն: «Ինչ մնում է կենդանակերպի գուշակությանը, գուշակեք այլ աձի շուրջ...»,- Ն. Փաշինյանին հակադարձեց Կ. Արեյանը: «Ու՞մ, Սերժ Սարգսյանի...»,- պատասխանեց Ն. Փաշինյանը: