Nasdaq-ում Facebook-ի արժետոմսերի սակարկումների ժամանակ խաթարման պատճառով բրոքերները կորցրել են 115 մլն դոլար


17:31 , 26 մայիս, 2012


Ամերիկյան չորս խոշոր բրոքերների կորուստները, որոնք միջնորդ էին հանդիսացել IPO-ում Facebook սոցիալական ցանցի արժետոմսերի առք ու վաճառքի ժամանակ, կազմել են 115 մլն դոլար: Այդպիսի իրավիճակի է հանգեցրել սակարկումների ժամանակ խաթարումը Nasdaq բորսայում:
Բրոքերների խոսքով, տեխնիկական խաթարումները հանգեցրել են հայտերի մշակման ուշացմանը, ինչի արդյունքում արժետոմսերը վաճառվել եւ գնտվել են ավելի ցածր գներով, հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին: Մի շարք ներդրողներ արդեն դատական հայցեր են ուղարկել Nasdaq-ի դեմ: 115 մլն դոլարը վերջնական գումարը չէ, քանի որ ոչ բոլոր ներդրումային կազմակերպություններն են հաշվարկել իրենց կորուստները: