Շատերեն են երազում Bugatti Veyron-ի մասին: Իսկ ում չի հաջողվում ունենալ դրանից, այժմ հնարավորություն ունեն ինքնուրույն պատրաստել մի բան, որի գոյությունը կշոյի աչքը: Visual Spicer գրաֆիկական դիզայներների հանրահայտ խումբը պատրաստել է Bugatti Veyron-ի մանրակերտը ստվարաթղթով: Ավելին, խումբը թույլ է տալիս բոլորին իր պաշտոնական կայքից անվճար քաշել ուրվագծերը և ուղեցույցը, որոնցով կարելի է հեշտությամբ պատրաստել 76սմ-անոց հսկայական, տեսքով իրականին շատ մոտ մանրակերտը տանը` երեխաների կամ ընկերների հետ: Ընդամենը պետք է քաշել ու ստվարաթղթի վրա տպել 44 գունավոր էջ և կտրատել 159 մաս: