Տորթ «Մրջնանոց» (ոչ ավանդական տարբերակ)


18:00 , 26 հոկտեմբեր, 2013

Նախապես 2 տուփ խտացրած կաթի տուփերի վրայից պոկել պիտակները, եփել 2 ժամ: Թողնել, որ սառչեն:

ԽՄՈՐ՝

200 գ փափուկ կարագը հարել, ավելացնել 1 ձու, 125 գ կաթ, 2-3 պտղունց աղ, մոտ 400 գ մաղած ալյուր: Պետք է ստացվի ոչ կպչուն խմոր:
Խմորը 30 րոպեով տեղափոխել սառնարան: 30 րոպեից խմորը տեղափոխել ջեռոցի տապակի վրա, մատներով տարածել ողջ տապակով մեկ: Եթե տապակը փոքր է, ուրեմն 2 տապակ է պետք օգտագործել: Թխել նախապես 230 (425F) աստիճան միացրած ջեռոցում մինչև կարմրելը: Թողնել սառչի և վերածել մանր կտորների: 

ԿՐԵՄ՝

200 գ փափուկ կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել սառած խտացրած կաթը: 
Կրեմն ու խմորը միացնել (կրեմը միանգամից ամբողջությամբ չլցնել, որ հնարավոր լինի կլոր տորթի տեսք տալ. մի փոքր կրեմ ավելանում է): Ափսեի մեջ կլոր տորթի տեսք տալ, ձևավորել բոված գետնանուշով: Լավ սառեցնել և մատուցել: Բարի ախորժակ!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան