Ջավախքցի հայ երեխան վրացերեն խոսի, թե չխոսի, գիտակցությունը եղել է և լինելու է միմիայն ՀԱՅԿԱԿԱՆ


15:46 , 26 հոկտեմբեր, 2013

Երբևէ տեսել եք պետության նախագահի, ով իջնելով «պլենդուզի» մակարդակի, վազում է իր ղեկավարած երկրի քաղաքացու հետևից , գոռալով սեպարատիստ կամ ավազակ, հետո էլ հպարտանում նրանով, որ Ջավախքում երեխաները վրացերեն են խոսում, և ամենակարևորը, ձևավորել են վրացական գիտակցություն: Պարզ չէր, որ սաակաշվիլիների համար վրացերենի ներմուծումը հնարավոր բոլոր ոլորտներ լեզվամտացողության փոփոխության նպատակ ունի, իսկ ավելի ուշ դրա հիման վրա ուծացման: Ի գիտություն սաակաշվիլիների, ջավախքցի հայ երեխան վրացերեն խոսի, թե չխոսի, գիտակցությունը եղել է և լինելու է միմիայն ՀԱՅԿԱԿԱՆ՝ ուզեք, թե չուզեք: