Մեր բոլոր մեծերը ռուսական միջավայրի ծնունդ են


10:53 , 19 հոկտեմբեր, 2013

Բալայանն իր նամակում Ղարաբաղը Ռուսաստանին «միացնելու» քաղաքականությունն է առաջ քաշում։
Ես Զորի Բալայանի նամակի այդ հատվածի հետ համամիտ չեմ, չեմ կիսում նրա տեսակետը։ Հակառակը, Ղարաբաղը լուծել է իր անկախության հարցը, ժողովրդավարական ընտրություններ է անցկացնում։ Ղարաբաղի ժողովուրդը դեռ ցարական ժամանակներից ապացուցել է, որ արի է։ Ղարաբաղը պետք է լինի անկախ, ազատ, հայ ժողովրդի հետ միացյալ հանրապետություն։ Մտածել, որ Ռուսաստանը պետք է Ղարաբաղը վերցնի իր տիրապետության տակ, անհեթեթ է։ Մենք չենք կարող այսօր մի հայի անուն տալ, որով հպարտանում ենք, և նա ռուսական միջավայրի ծնունդ չլինի։ Մեր բոլոր մեծերը ռուսական միջավայրի ծնունդ են՝ և՛ ցարական, և՛ խորհրդային տարիներին։ Այսօր էլ բավականին շատ են նմանատիպ մարդիկ Ռուսաստանում՝ գործարարներ, Պետդումայի անդամներ և այլն։