Պիցցա թավայի վրա` 10 րոպեում


18:00 , 16 հոկտեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

4 ճաշի գդալ թթվասեր

4 ճաշի գդալ մայոնեզ

2 հավկիթ

9 ճաշի գդալ ալյուր

պանիր

Պատրաստման եղանակը`

Պատրաստում ենք թթվասերի նման թույլ խմոր, լցնում կարագով պատված թավայի մեջ և վերևից դնում ցանկացած միջուկ (տոմատ, երշիկ, թթու վարունգ, զեյթուն, լոլիկ և այլն):

Քսում ենք մայոնեզ և վերևից ավելացնում քերած պանրի հաստ շերտ:

Թավան մի քանի րոպեով դնում ենք միջին կրակի վրա, միանգամից փակում կափարիչը, հենց պանիրը սկսի հալչի` պիցցան պատրաստ է: