Հարց սեքսոպաթոլոգին: «Իմ առնանդամի շրջանում շատ առատ մազածածկույթ կա: Ինչ անե՞լ. թողնե՞լ, թե՞ հեռացնել: Եվ ինչպե՞ս»


19:00 , 15 հոկտեմբեր, 2013

Հարց`

Իմ առնանդամի շրջանում շատ առատ մազածածկույթ կա: Կուզենայի իմանալ՝ ինչ անե՞լ. թողնե՞լ, թե՞ հեռացնել: Եվ ինչպե՞ս:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Սեռական օրգանների մազածածկույթը, ինչպես մնացած հատվածներինը, պահանջում է հիգիենա և խնամք, որը ենթադրում է ցայլքի շրջանի մազածածկույթի կարճացում և նոսրացում: Խորհուրդ է տրվում օգտագործել սեռական օրգանների հիգիենայի համար նախատեսված բուսական և կաթնային հիմքով գելեր: Ընդհանրապես, սեռական կյանքի հիգիենայի սկզբունքների պահպանումը վիթխարի նշանակություն ունի։ Այդ առումով ամեն տեսակի շեղումները կարող են չափազանց արգելակող ազդեցություն գործել սեռական կյանքի վրա՝ հանգեցնելով ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություն չցանկանալուն, այլև որոշ սեռական խանգարումների։ Չափազանց կարևոր է հետևել ամբողջ մարմնի և հատկապես սեռական օրգանների մաքրությանը։ Անմաքրասեր զուգընկերոջից ստացած տհաճ զգացողությունը կարող է դառնալ ուժեղ արգելակ՝ խոչընդոտելով նրա հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությանը։