Ինչ լավ է որ հայ եմ


22:16 , 3 փետրվար, 2012

Ինչ լավ է որ հայ եմ.....

Կապ չունի թե ուր եմ ապրում, կամ ինչ լեզվով եմ խոսում...սակայն մտածում եմ հայերեն, գիտակցում եմ հայերեն, սիրում եմ հայկական խորությամբ, ցավում եմ հայկական աննկարագրելի ցավերով, ապրում եմ անհանգստացնող խորը լճացած կիրքերով ...

Իմ մտքում կան անսահման կամուրջներ, որոնք միացնում են ինձ Հայ Աստվածների հետ, ու մի երկրի հետ, որ կոչվում է Հայաստան...իմ երեվակայությունների մեջ Հայաստանը ունի դրախտային նկարագիր, որին ձգտում եմ ու նրանով շնչում,

Ու կյանքիս ամենաթշվառ ու տխուր վարկյաններից հետո, նորից արթնանում, կանգնում Արեվի դեմ ու ինձ ճանաչում...

Հաճախ ինձ հարցնում են, թե ինչու եմ ես անվերջ ժպտում...