Սովետական էրոտիկայի դասականը (18+)


13:00 , 11 հոկտեմբեր, 2013

«Ծաղիկները ծաղիկների մեջ» լիտվացի լուսանկարիչ Ռիմանտաս Դիխավիչյուսի (Rimantas Dichavičius) էրոտիկ նրբագեղ լուսանկարների հավաքածուի անվանումն է, որը նվիրված է բնական ամբողջականության մեջ կնոջ գեղեցկությանը:

eroclassic01 Классика советской эротики

Ռիմանտաս Դիխավիչյուսը բնատուր ռոմանտիկ է: Հենց ռոմանտիկությունն է օգնել նրան դառնալ առաջին լուսանկարիչը, որ Սովետական Միության ժամանակ հրատարակել է կնոջ գեղեցկությանը նվիրված հավաքածու, որը պարզապես ցնցեց բոլորին:

eroclassic02 Классика советской эротики

Արտասահմանցի մասնագետները զարմանում էին. որտեղի՞ց վարպետության այսպիսի բարձր մակարդակ մի երկրում, որտեղ «նյու» ոճում լուսանկարները 70 տարի շարունակ արգելված էին:

eroclassic03 Классика советской эротики

Ռիմանտաս Դիխավիչյուսը չէր մտածում դրա մասին: Նա պարզապես բանաստեղծական, բարձր որակի և մակարդակի լուսանկարներ էր անում: Նա ասում էր, որ ոչ թե գեղեցկությունն է փրկելու աշխարհը, այլ մենք պետք է փրկենք գեղեցկությունը:

eroclassic06 Классика советской эротики

«Այսօր պետք է փրկել գեղեցկությունը. այն պահանջված չէ: Այն պետք է գնահատել, փոխանցել մյուսներին: Հենց այդ ժամանակ գեղեցկությունը կսկսի փրկել»:

eroclassic07 Классика советской эротики

Ռիմանտաս Դիխավիչյուսը հիշում է. «Ցուցահանդեսից հետո շատ պատվերներ եղան, չինացիները ցանկացան գնել «գոնե» մեկ միլիոն օրինակ մասնագետների նեղ շրջանակի համար: Մենք նրանց համար ավագ եղբոր պես էինք, և եթե ավագ եղբայրը թույլ է տալիս...»

eroclassic09 Классика советской эротики

Նայելով լուսանկարները տպավորություն է ստեղծվում, թե լուսանկարիչը դրանք մի շնչով է արել: «Իրականում ես շատ երկար եմ աշխատել դրանց վրա, տարիներ շարունակ. ինքս լուսանկարել եմ, տպագրել, ստեղծել մակետը, գրել տեքստը»:

eroclassic10 Классика советской эротики

Ռիմանտաս Դիխավիչյուսը սերունդներին բարձր մակարդակի ֆոտոարվեստի հարուստ ժառանգություն է թողել. նրա հավաքածուներն ինքնատիպ հիշեցում են, թե որքան անմեղ ու մաքուր կարող է լինել էրոտիկ ֆոտոն:

eroclassic11 Классика советской эротики

eroclassic12 Классика советской эротики

eroclassic15 Классика советской эротики

eroclassic19 Классика советской эротики

eroclassic20 Классика советской эротики

eroclassic25 Классика советской эротики

eroclassic26 Классика советской эротики