Ինչի՞ համար պետք է վճարել կարմիր գծերի գումարը, եթե չեն թողնելու կայանենք մեր նախընտրած վայրում


19:45 , 8 հոկտեմբեր, 2013

Ես հիմա ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսուհետ ոչ մի լումա չեմ վճարելու կարմիր գծանշումներով կայանատեղիների համար, ու դրա համար ունեմ անհրաժեշտ բոլոր իրավունքները: Եթե ես վճարել եմ մեկ ամսվա համար, այդ մեկ ամսվա ընթացքում ես իրավունք ունեմ կանգնելու կարմիր գծանշում ունեցող ցանկացած ազատ տեղում: Բայց արդեն երրորդ կամ չորրորդ անգամ տեսնում եմ նույն պատկերը: Ինչ-որ սրճարանների կամ խանութների դիմաց` կարմիր գծերի վրա, դրված են ինչ-որ առարկաներ, որ մեքենա չկարողանա կանգնել: Հիմա թող էդ վճարովի կայանատեղիների պատասխանատուներն ինձ բացատրեն, թե ոնց է լինում, որ ես վճարում եմ կայանման համար, բայց չեմ կարողանում մեքենաս կայանել ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ավտոկայանատեղիում, ոչ թե այն պատճառով, որ տեղ չկա, այլ որովհետեւ դա էս սրճարանի կամ էն խանութի շեֆի տեղն ա...