PS4-ի գեյմփադը կգործի նաև Windows-ի հետ


17:36 , 8 հոկտեմբեր, 2013

Sony-ն իր խաղային կոնսոլ Playstation 4-ի հետ ներկայացրեց նաև խաղային գեյմփադ` Dualshock 4: Այն ստացել է նոր դիզայն, սենսորային կառավարում և նոր լուսային ցուցիչ:

ps4-controller-71-headband

Ցավոք, այն չի գործի իր մրցակից կոնսոլի` Xbox One-ի հետ, սակայն դուք կկարողանաք խաղալ նոր Duashock-ով Microsoft-ի մեկ այլ պլատֆորմայի վրա. դա Windows-ն է: Իհարկե սա հիանալի լուր է գեյմերների համար, քանի որ գնելով նման թանկ աքսեսուար ցանկալի է, որ այն գործի ոչ միայն Playstation-ի հետ: