Ազատամարտիկները գնացել-կռվել են, որ էսօր իրանց լա՞վ նայեն


22:37 , 7 հոկտեմբեր, 2013

Նոր Կարապետիչին եմ լսում, մոտավորապես սենց մի բան ասեց` մի երկիր, որտեղ ազատամարտիկները փող չունեն: Ես համաձայն եմ, որ ազատամարտիկներին պետք ա ապահովել, համաձայն եմ, որ պետք ա ունենան մի փոքր ավելի շատ արտոնություններ, քան մյուսները, բայց էս մարդկանց խոսալուց մեկ-մեկ նենց տպավորություն ես ստանում, որ էդ ազատամարտիկները գնացել-կռվել են, որ էսօր իրանց լավ նայեն, որ իրանց փող տան, որ իրանք հարուստ լինեն... Տենց գնացածները շատ են, մյուսներին` քչերին, մի վիրավորեք ձեր սուտի հայրենասիրությամբ...