Սա երկիր չի, սա գազանանոց ա, որտեղ ծնողը իրավունք ունի խեղճ անօգնական երեխային արյունլվիկ անելու


14:05 , 5 հոկտեմբեր, 2013

Երեկ 2 սարսափազդու դեպք եմ լսել, որոնք ռեալ են,մեր կողքին՝
դեպք#1` հարուստ, ապահով մի ընտանիքում ծնվում ա խուլ-համր երեխա(ընդամենը!),ծնողները, ամաչելով էդ փաստից,թաքցնում են երեխային սոցիումից, հարազատ-բարեկամներից,պահում են բացառապես տանը՝ ոչ դպրոց, ոչ տնային ուսուցում, տառացիորեն դռնից դուրս չի գալիս էդ երեխան,իբրև չի էլ ծնվել,բույսի ու տնային կենդանու պես ապրում ա 4 շատ հարուստ պատի մեջ՝ լինելով ընդամենը խուլ ու համր, էդ "երեխան" արդեն 22 տարեկան ա, 22 տարի դռնից դուրս չի եկել.
դեպք#2` տղայիս դասարանից մի չարաճճի,անկարգ,ինադներ անող 8տ. տղա երեխայի հորն են կանչում դպրոց, բողոքում, որ անկարգ ա, իրեն լավ չի պահում՝ ստանդարտ դեպք..,որից հետո հայրը 2 ուսուցչի և բոլոր երեխաների աչքի առաջ "քացու տակ ա" գցում, շանսատակ ու արյունլվիկ ա անում իր տղա երեխուն՝ իբրև պատժելու համար.
Այ էն նույն Եվրոպայում՝օրինակ Նորվեգիայում, որին քլնգում եք աջ ու ձախ,էս 2 դեպքերը ուրիշ ավարտ կունենային՝ խուլ-համրի 2 ծնողն էլ կզրկվեին ծնողական իրավունքից, իսկ շանսատակ եղած տղայի հորը կզրկեին ու կդատեին մի քանի տարով!! սա երկիր չի, սա գազանանոց ա, որտեղ ծնողը(հազարավորներ) իրեն իրավունք ա վերապահում խեղճ անօգնական երեխային արյունլվիկ անելու, և ոչ մի դասատու հեռախոսը չի վերցնում նկարի դա և դատի տա, սա գազանանոց ա, որտեղ հարուստ ծնողը փակում ա իր խուլ-համր երեխային, ու նրա ոչ մի բարեկամ չի զանգում սոցաշխատակիցների, որ գան ու տանեն էդ երեխային ծնողի ճիրաններից. երեկ ուղղակի լացս գալիս էր