Շատերի համար կարևոր է ոչ թե պետության դիրքերի ամրապնդումը, այլև չսիրելիին հարված հասցնելու անհագ կիրքը


16:01 , 2 հոկտեմբեր, 2013

Նախագահի պաշտոնում գտնվող անձին կարելի է սիրել կամ չսիրել, համակրել կամ չհամակրել, ընդունել կամ չընդունել, բայց չի կարելի անձնական վերաբերմունքի դիրքերից ամբողջ պետության վարկանիշի հետ խաղալու կամ պետության դիրքերը թուլացնելու փորձ կատարել: Միջազգային հարթակներում այսօր հնչեցված հարցը խոսուն վկայությունն է այն բանի, որ շատերի համար կարևոր է ոչ թե պետության դիրքերի ամրապնդումը, այլև չսիրելիին հարված հասցնելու անհագ կիրքն ու ցանկությունը: Այլ կերպ ասած` քննադատելուց և հարց ուղղելուց առաջ պետք է մտածել, թե որտեղ և ինչ համատեքստում է այն արվում: Մինչև սա չհասկանանք, սեփական պետության շեհրը սպասարկելու գնացքից միշտ կուշանանք: