Օրվա աբսուրդները` Նունե Եսայանի 54 691 400 դրամը և Մաքսիմ Կիսելյովի նշանակումը


14:36 , 1 հոկտեմբեր, 2013

Օրս սկսվեց երկու աբսուրդ լուր կարդալով. 

1.Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ: Այս ծախսը բյուջեյում ձևակերպվել է իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Որպես այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

2.Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ՌԴ քաղաքացի Մաքսիմ Կիսելյովը՝ КВН–շիկ:

Այսպիսով, Նունեի համերգով շատ որակյալ կերպով բարձրացրին քաղաքացիական հասարակության տեղեկացվածության մակարդակը արվեստի ոլորտում, իսկ Կիսելյովի նշանակումով՝ բարձր հիմքերի վրա է դրվում հասարակության ռուսամաքսային դաստիարակությունը: