Հայ պատանի շախմատիստներից տասն ունեն հարյուր տոկոսանոց արդյունք


02:16 , 1 հոկտեմբեր, 2013

Top-news.am-ը գրում է.

Չեռնոգորիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը: Երկրորդ տուրից հետո երկուական միավոր են վաստակել հայաստանը ներկայցնող մի խումբ շախմատիստներ: հարյուր տոկոսանոց արդյունք ունեն մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարին մասնակցող Հակոբ Հակոբյանը, Ալեքս Մանուկյանը եւ Արմեն Բաղդասարյանը:12 տարեկան տղաների առաջնությունում երկու միավոր ունեն Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում առաջնությունը հաղթանակներով են սկսել Կարեն Հովհաննիսյանը եւ Տիգրան Հարությունյանը: Մինչեւ 18 տարեկան տղաների առաջնությունում հարյուր տոկոսանոց արդյունք ունեն Արման Միքայելյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Աղջիկներից հաջող է հանդես գալիս Անի Հարությունյանը, որը մինչեւ 16 տարեկանների պայքարում տարել է երկու հաղթանակ: