Ես քեզ սիրեցի գուցե սխալմամբ


18:33 , 29 սեպտեմբեր, 2013

Գուցե սխալմամբ ես քեզ սիրեցի,
Գուցե շփոթել էի մեկուրիշի հետ,
Գուցե շփոթեցրել էր և մեզ երկուսիս
Մեր շփոթմունքը միմյանց հանդեպ:

Քեզ շակապվեցի գուցե սխալմամբ,
Ինձ շաղկապեցիր քո եսին այնպես,
Որ հետո որքան էլ ջանանք,
Չկարողանանք միմյանցից պոկվել:

Եվ չկամ և՛ ես, և չկաս և՛ դու,
Կա միայն «Մենք» իրար շաղկապված,
Գուցե սխալվեցի ես քո հարցում՝
Սիրելով քեզ այդքան շփոթված: