Սեպտեմբերի 27–ը, որպես Տուրիզմի միջազգային օր
18:02 , 27 սեպտեմբեր, 2013
ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը 1979 թվականից սկսած տոնում է սեպտեմբերի 27–ը, որպես Տուրիզմի միջազգային օր։Շնորհավորում եմ Տուրիզմի միջազգային օրվա կապակցությամբ բոլոր գործընկերներիս, տուրինդուստրիայի ներկայացուցիչներին։ Երևան քաղաքի տնտեսության ճյուղերից ամենաերիտասարդ այս ոլորտը դեռ շատ անելիքներ ունի և պետք է ապացուցի, որ տուրիզմի բնագավառը դա ուղղակի հանգստի կազմակերպում չէ,այլև հարմարավետ միջավայրի ստեղծումն է իր բարձրորակ սպասարկումով,մատչելի գնացուցակով, որակյալ կադրերով, անձին միտված հոգատար մոտեցմամբ։
Մաղթում եմ,որ այս տարի ի վերջո մեր բոլորիս սիրելի մայրաքաղաքը ձևավորի իր զբոսաշրջային բրենդը և համաշխարհային զբոսաշրջային ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնի 2795–ամյա պատմությամբ և մշակույթով։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ։