Մարդու խառնվածքի ու բնավորության բնութագրությունը. Մաս 1-ին


22:18 , 27 սեպտեմբեր, 2013

Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ են հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բծիշկ-բնագետ Կլավդիոս ալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Ալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:

Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.

.   սանգվինիկ (տաքարյուն)

.   ֆլեգմատիկ (սառնարյուն)

.   խոլերիկ (դյուրագրգիռ)

.   մելանխոլիկ (մելամաղձոտ):

Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.

.   զգայունությունը

.   ռեակտիվականությունը

.   ակտիվությունը

.   ռեակտիվականության և ակտիվության փոխհարաբերությունը

.   գործողությունների տեմպը

.   ճկունությունը կամ կոշտությունը: