Թաղի խուժանը ուղորդված հարձակում է գործել Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանի և Սահակ Պողոսյանի վրա


01:27 , 27 սեպտեմբեր, 2013

Թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության և ժողովրդի միջև միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությունը: Այսօր Հրաչ անունով մի ստահակ միանգամայն ուղղորդված հարձակում է գործել Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանի և Սահակ Պողոսյանի վրա: Սուրեն Գևորգյանին նրա հետ միասին բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանություն: Երբ մենք հավաքված էինք ոստիկանության առջև, թաղի նույն խուժանը հավաքված էր նրա դարպասների մոտ: Մինչև անգամ ոստիկանությունում, ոստիկանի ներկայությամբ ստահակը ահաբեկել է Սուրենին և ասել, որ վերջինս չպետք է այլևս ապրի այդ շենքում:
Այժմ մենք գտնվում են Սահակ Պողոսյանի բնակարանում և շտապ օգնություն ենք կանչել ոստիկանությունից վերադարձած Սուրեն Գևորգյանի համար, քանի որ նա ցավեր ունի գլխի շրջանում և վատ է զգում իրեն: Շտապ օգնության բժիշկը ասում է, որ վտանգավոր ախտանիշներ է տեսնում Սուրենի մոտ և չի կարելի հետաձգել հոսպիտալացումը: