Հեռացավ Սոսը` ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին...


05:41 , 27 սեպտեմբեր, 2013

Սոս Սարգսյանին մի անգամ եմ տեսել փողոցում, միայնակ: Մի երկու տարի առաջ էր, խորը աշնանային մի օր: Սովորականի պես Մոսկովյան փողոցում գծագրեր էի տպում ու մայթին կանգնած սպասում էի: Տեսա՝ Սոսն է գալիս. երկար, գորշ ու բարակ վերարկույով, լայն գլխարկով, գավազանով, մի փոքր կռացած, ու հանդարտ, անշտապ քայլքով: Հանկարծ կանգնեց ու սկսեց ուշադիր նայել կողքի շենքի նկուղներից մեկի պատուհանի գունավոր պաստառին. "Պատվերով Ձմեռ պապ, թամադա, դերասան, ծաղրածու": Ապա կտրուկ շուռ եկավ, անօգնական հայացքով նայեց աջ ու ձախ, նայեց ինձ՝ տեսավ՝ չի ճանաչում, գլուխն օրորեց ու նույն հանդարտ քայլվածքով հեռացավ...
...Հեռացավ Սոսը, ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին...