Հին հունական և հռոմեական 10 թյուր տեսություն օրգանիզմի մասին


18:15 , 24 սեպտեմբեր, 2013

Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ

Հիմնվելով իրենց ունեցած սահմանափակ գիտական տեղեկատվության վրա` հին հույների և հռոմեացիների քաղաքակրթությունները մարդկային օրգանիզմի վերաբերյալ մի շարք տեսություններ են առաջ քաշել: Դրանց մի մասը ճիշտ էր , սակայն մեծամասնությունը սխալ էր: Որոշ հռչակավոր բժիշկներ, փիլիսոփաներ և մտավորականներ առաջ են քաշել թյուր և ծիծաղելի տեսություններ մարդկային օրգանիզմի մասին:  

Արգանդը պտտվում էր կնոջ մարմնի շուրջ 
Հեղինակ` Հիպոկրատ

pregnant
Հայտնի իբրև արևմտյան բժշկության հիմնադիր` Հիպոկրատը մի շարք թյուր տեսություններ է առաջ քաշել: Ըստ այդ տեսություններից մեկի` մարդկային մարմինը կազմված էր 4 տարրերից, որոնց բալանսի խախտման հետևանքով հիվանդություններ էին առաջանում: Այնուամենայնիվ նրա ամենախելացնոր տեսությունն այսպես կոչված «թափառող արգանդի» տեսությունն էր: Հիպոկրատը կարծում էր, որ կնոջ մարմինը ջերմության և խոնավության կարիք ուներ, այսպիսով կանայք հաճախակի սեքսուալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն ունեին, հակառակ դեպքում նրանց արգանդը «կձանձրանար»  և կսկսեր պտտվել նրանց մարմնի շուրջ: Այնուամենայնիվ, տղամարդկանց հետ չափազանց հաճախակի սեռական կապը ևս կարող էր դրդել, որպեսզի արգանդը սկսեր «թափառել»: Կախված նրանից, թե որտեղ այն կանգ կառներ,  կնոջ մոտ կարող էին առաջանալ տարբեր խանգարումներ, այդ թվում`հիստերիա: Մինչև միջին դարերը սա դեռևս բավականին տարածված տեսություն էր:  

 

Ոչխարներն աճում էին ծառերին
Հեղինակ` Մեգասթենես

lamb
Մեգասթենեսը մի հույն հետազոտող էր, ով Հնդկաստան կատարած ուղևորությունից վերադառնալով` գիրք գրեց իր ճամփորդությունների մասին: Ճամփորդության ընթացքում իր տեսած բամբակյա բույսերը նա բնութագրել է իբրև «ծառեր, որոնց վրա բուրդ էր աճում»: Սա հանգեցրեց այն թյուրըմբռնմանը, թե ոչխարներն աճում են ծառերին:   Այս սխալ ենթանդրությունից ելնելով` վաղնջական ժամանակների մի շարք այլ մտավորականներ, այդ թվում` Թեոփրաստեսը և Պլինիոս Ավագը, իրենց ստեղծագործություններում հիշատակեցին «ծառերի մասին, որոնց վրա բուրդ էր աճում» : Դրանից հետո այս առասպելն ավելի  մեծ տարածում գտավ:   Մինչև 18-19-րդ դարերը մարդիկ հավատում էին այս առասպելին: Այս թեմայով գրքեր էին հրատարակվում, և արշավախմբերը փորձում էին գտնել այդ առասպելական բույսը:

Լույսը շարժվում է եթերի միջով
Հեղինակ` Արիստոտել

ethereal
Թեպետ  Արիստոտելը հազարավոր տարիներ շարունակ ազդեցություն է ունեցել մարդկության վրա, չարժե հալած յուղի տեղ ընդունել նրա բոլոր տեսությունները:  Ըստ նրա թյուր տեսություններից մեկի` ողջ տիեզերքը լի էր եթեր կոչվող նյութով: Արիստոտելն առաջ քաշեց այս տեսությունը, քանզի նա հավատացած էր, որ լույսը չէր կարող շարժվել դատարկ տիեզերքով:  Ինչպես և նրա բազմաթիվ այլ գաղափարներ, այս տեսությունը բավականին երկար ժամանակ լայնորեն տարածված էր: Անգամ ամենաբարձր դասի գիտական հանրությունը չէր կարողանում հակասել այս տեսությանը:  Արիստոտելի այս տեսությունը շրջանառությունից դուրս եկավ միայն 1910 թվականին, երբ Ալբերտ Էյնշտեյնը  հարաբերականության տեսության շնորհիվ ապացուցեց, որ լույսի շարժման համար եթեր հարկավոր չէ:

Երակներով անցնում էր արյուն, իսկ զարկերակներով` օդ  

Հեղինակ` Պրաքսագորաս

blood


Պրաքսագորասը Հին Հունաստանի ֆիզիկոսներից է, ում գրածները ցավոք չեն հասել մինչև մեր ժամանակներ: Նա մարդկությանը հայտնի է որպես առաջին մարդը, ով հայտնաբերել է, որ երակներն ու զարկերակները տարբերվում են միմյանցից: Նա հավատացած էր, որ արյունը հոսում է զարկերակների միջով (հավանաբար նա այս եզրակացությանը հանգել է այն պատճառով, որ մահվան ժամանակ արյունը սովորաբար դուրս է գալիս զարկերակներից և կուտալվում է երակների մեջ): Պրաքսագորասը արնահոսությունը հետևյալ կերպ էր բացատրում: Նա ասում էր, որ երբ զարկերակներն օդից պաշտպանված չէին, դրանք արյուն էին կլանում մոտակա հյուսվածքից: Մարդիկ դարեր շարունակ հավատում էին այս տեսությանը:  

Ուղեղն ընդամենը հովացնող ֆունկցիա էր կատարում

Հեղինակ` Արիստոտել

brain
Արիստոտելը հավատացած էր, որ մարդկային օրգանիզմում սիրտն է գիտելիքի աղբյուր և զգացողությունների կենտրոն և ոչ թե ուղեղը: Նա հետաքրքիր տեություն ուներ ուղեղի մասին: Արիստոտելը կարծում էր, որ ուղեղն ընդամենը սիրտը հովացնող օրգան էր: Թեպետ ավելի վաղ ժամանակների հույները, այդ թվում Պլատոնը, առաջ էին քաշել մարդկային օրգանիզմի նյարդակենտրոնական մոդելը, Արիստոտելը ծաղրում էր նրանց իրենց տեսակետների համար: Ի լրումն այս ամենի ասենք, որ Արիստոտելը կարծում էր, թե կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից ավելի փոքր է:  Այս անհեթեթ տեսակետը ևս տաարիներ շարունակ ընդունված էր բազում մարդկանց շրջանում:

Շարունակելի...