Գժվեցրեցիք ձեր համասեռամոլներով ու դրանց հետ կապված խնդիրներով


17:11 , 16 մայիս, 2012

Գժվացրեցիք ձեր համասեռամոլներով ու դրանց հետ կապված խնդիրներով: Ինքս մարդու էդ տեսակը համարում եմ արգահատելի, բայց, միաժամանակ, գտնում եմ, որ ես չէ, որ պիտի որոշեմ նրանց կեցության ձևը: Ես չեմ խցկվում նրանց տարածք ու, հետևաբար, կարծում եմ, որ միայն նրանց կողմից ցանկացած գործողության դեպքում, որը ես անձամբ կգնահատեմ որպես իմ անձնական տիրույթ մտնելու փորձ, ինձ իրավունք կտա դիմել համապատասխան` միգուցե նաև կոպիտ միջոցների: Երբ բոլորը սկսեն առաջնորդվել հենց էս սկզբունքով, խնդիրն ինքնին կվերանա: