Վաղը հրապարակում կեղծ անկախապաշտները կսկսեն իրենց ոհմակային խրախճանքը հանուն անկախության


23:47 , 20 սեպտեմբեր, 2013

Սեպտեմբերի երեքին, 22 տարեկան երիտասարդ Անկախությունը բարձրացավ կախաղան ու դարձավ լիարժեք կախյալ: 
Վաղը հրապարակում կեղծ անկախապաշտները կսկսեն իրենց ոհմակային խրախճանքը հանուն անկախության, որը լուռ կախված կախաղանից, աշնան քամուց ճոճվելով դառը կարտասվի, սակայն նրա արցունքներն ու հեծկլտոցը ոչ մեկը չի տեսնի և չի լսի: 
Չի լսի, քանի որ երկրիս բոցաշունչ երգչուհիները իրենց հայրենասիրական կլկլոցներով կխլացնեն այդ հեծկլտոցը: