Ալիևը հույս է հայտնել որ շուտով Հայաստանը կթուլանա ու Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը


13:27 , 19 սեպտեմբեր, 2013

Իլհամ Ալիևի էյֆորիկ գլխապտույտները հայտարարությունների տեսքով միայն ուրախացնում են ադրբեջանական գառնարածի ժպիտով պարուրված ընտրողների մի հատվածին, եթե ոչ մեծ մասին: Խոսքեր, որոնք հնչել են հարևան խանության ղեկավարի շուրթերից, ոչ թե զարմանքի, այլ ծիծաղի տեղիք են տալիս: Հակասական հայտարարությունները ու ակնհայտ սպառազինության խախտման մասին փաստարկները, որ բերում է Ալիևը ակամայից հիշեցնում է «գեղամեջի ծերակույտի հավաքի»: 

Այսպես` Ալիևը նախ արդարացրել է իր այն քայլը, որ Ռամիլ Սաֆարովին ոչ միայն բերել են Ադրբեջան այլ նաև ազատել ու հերոսացրել են: Ու սա այն պայմաններում որ շարունակ Ադրբեջանը հարվածի տակ է հայտնվում իր այդ քայլի համար միջազգային հանրության կողմից: 

Երկրորդը` ներկայացնելով Ադրբեջանի ռազմական բյուջեն ու սպառազինության հավասարակշռությունը, նա հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն 10 անգամ ավելի զինված է ու ավելի հարուստ ՊՆ ունի քան Հա յաստանը, և որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է: Սա մեկ հակափաստարկ իր կառավարության շարունակ պնդումներին, որ Ադրբեջանը չի խախտել սպառազինության մասին պայմանագիրը: Այնուհետև ոգևորվելով իր հայտարարություններից Ալիևը հույս է հայտնել որ շուտով Հայաստանը կթուլանա ու Ադրբեջանը հնարավորություն կունենա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը` իր բնակիչներին բնակեցնելով Երևանում, Զանգեզուրում, Շուշիում և Ստեփանակերտում: 
Հավատացեք, նույնիսկ նրա ելույթ գրողը չի հասկացել, թե ինչքան հակասական են արտահայտված մտքերը: Դե եթե ամենահզորն է ու շուտով վերականգնելու է «տարածքային ամբողջականությունը», ապա ինչի է սպասում Հայաստանի թուլանալուն, որին ինքն էլ չի հավատում: 

Շատ չխորանալով այս մառազմի մեջ, միայն նշեմ, որ այսպիսի ադրբեջանական դմակային «զակուսկիով» կենացները նախընտրական բնույթ ունեն, որը ոչ մի կերպ չի անհանգստացնում Հայաստանին, ԼՂՀ-ին ու հայերին: Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում: 

Հ.Գ. Влюбляйтесь, женитесь, разводитесь, топитесь - море рядом!