Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է


15:11 , 10 մայիս, 2024

Aysor.am-ը գրում է․

Երկքաղաքացի եմ, ես ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի եմ․ լրագրողների հետ զրույցում հաստատեց Բագրատ Սրբազանը։

«Անմիջապես արձագանքել են, Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, կեցցե․․․ ի՞նչ եք խառնվել իրար, այ մարդու որդիներ, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռն է»,-ասաց նա։

Նշենք, որ Սահմանադրությամբ նա չի կարողանա ՀՀ վարչապետ դառնալ: Սակայն, այդուհանդերձ, Սրբազանը չի բացառել այդ հավանական տարբերակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: