ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր)


10:17 , 10 մայիս, 2024

ԵՊՀ-ի ուսանողները անհնազանդության ակցիան սկսել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից

Ուսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ և ֆակուլտետում դաս չկա:

Ուսանողները այս պահին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դիմաց են: