Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները


12:44 , 25 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է․

Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։

Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։

Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների: