«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ


21:38 , 24 ապրիլ, 2024

Style.news.am–ը գրում է.

Ամերիկահայ անվանի երաժիշտ, System of a Down-ի անդամ Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնց թվում են եղել նաեւ երգչի նախնիները։ Instagram-ի իր էջի Story բաժնում Թանկյանը Հայաստանի եռագույնի ֆոնին գրել է․

63e76656-e93e-4479-9856-0026b27b6ea9.jpg (61 KB)

«Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ես ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»,-գրել է երաժիշտը։ Նա օգտագործել է նաեւ «Մենք մինչ օրս այստեղ ենք» հեշթեգը՝ դատապարտելով ցեղասպանության հեղինակներին եւ հայերի հետ պատահածը ժխտողներին։