Պայքարը շարունակվում է հիվանդանոցից. Բաղանիսկ նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ լուսանկար է հրապարակել


13:12 , 24 ապրիլ, 2024

Lurer.com-ը գրում է.

Ողջու՜յն հիվանդանոցից. Պայքարը շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղանիսկ նախկին գյուղապետ Նարեկ Սահակյան՝ հրապարակելով պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ լուսանկարը:

Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ գիշերը Բագրատաշենում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստկանական վայրագություններից տուժել է գնդապետ Միհրան Մախսուդյանը, գլխի հատվածում ստացած ուժգին հարվածներից հետո ուղեղի ցնցումով նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց։