«Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը


22:56 , 19 ապրիլ, 2024

 Տավուշի մարզի Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում

Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին, հայտնում է @ArmeniaSputnik–ի աղբյուրը։

Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։ 

Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է։